News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ղազախստանի փոխարտգործնախարար Գալիմժան Կոյշիբաեւը ղրղըզ դիվանագետին հանձնել է բողոքի նոտա, որով «զարմանք ու անհամաձայնություն է հայտնում Ղրղզստանի նախագահի արտահայտությունների կապակցությամբ», որոնք հնչել են Euronews–ի եթերում, փոխանցում է Informburo–ն։

Փաստաթղթում նշվում է, որ տաբեր մակարդակների վրա զանազան բանակցությունների ընթացքում՝ ընդհուպ մինչեւ ներկա պահը, Բիշկեկը չի բարձրացրել «շրջափակման ու մարդկային զոհերի» հարցը։ Ղազախական կողմի կարծիքով դա կայում է այն մասին, որ այդ հարցը կոնյուկտուրային է։

Ղրղզստանի նախագահ Ալմազբել Աթամբաեւը Euronews–ին տված հարցազրույցում ասել էր, որ Ղազախստանն է մեղավոր 2010-ի մեկուկես ամսվա շրջափակման ժամանակ մարդկային զոհերի համար։ Աթամբաեւի խոսքով «երկրին պետք է ինչ-որ մեկի հետ առեւտուր անել, պետք է ինչ-որ կերպ աշխատել հարեւանների հետ»։ Նա նշել է, որ եթե Ղրղզստանը ԵՏՄ-ին չանդամակցեր, հանրապետությանը կսպառնար շրջափակում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ