News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իսլանդիայի նախագահ Գվյուդնի Յոուհաննեսոնը կտրականապես դեմ է, որ պիցցայում արքայախնձոր գործածվի։ Iceland Magazine-ի փոխանցմամբ, Ակյուրեյրի քաղաքի դպրոցներից մեկը կատարած այցելության ժամանակ աշակերտները նախագահից հետաքրքրվել են, թե ինչպես է նա վերաբերվում արքայախնձորով պիցային։

Պարզվել է, որ նախագահը կտրականապես դեմէ նման համադրությանը։ Ավելին՝ եթե լիազորություններ ունենար, ապա օրենսդրորեն կարգելեր պիցայի մեջ արքայախնձոր հավելել։

Այդ կապակցությամբ պարբերականը հարց է տալիս, թե այդ հակասական հարցին նման կտրական վերաբերմունքը ինչպես կանդրադառնա Յոուհաննեսսոնի վարկանիշի վրա։ Հիմա նրա աշխատանքից գոհ են իսլանդացիների 97 տոկոսը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ