News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 21-ի ժամը 21.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Դժվարանցանելի են  Հ-38 ավտոճանապարհիԲերդ-Ճամբարակ հատվածը եւ Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 27-33-րդկմ-ը:

Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Կապան-Սիսիան հատվածում եւ Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Արարատի մարզում առկա է մառախուղ:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում դժվարանցանելի է Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը:

ՌԴ ԱԻՆ Հարավային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում, իսկ կցորդիչով բեռնատարների համար՝սահմանափակումներով:

Տպել
Ամենաշատ