News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայում 100 հազար եվրոյով վաճառվել է աշխարհի ամենաթանկ ռոմը, որը ստեղծվել է Clément-ի եւ Ֆիլիպ Տուրների ոսկերչական տան համագործակցությամբ: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով AFP-ն:

Գործակալության տվյալներով՝ շիշը Բաքքարա ապրանքանիշի հախճապակուց է, զարդարված է 18 կարատանով ոսկով, ինչպես նաեւ չորս ադամանդներով:

Շշում 1966 թվականի Clément է, որը նախկինում երբեք չի վաճառվել: Նման ընդամենը 40 շիշ ռոմ կա:

Ռոմն իտալացի է գնել, որի անունը չի հրապարակվում: Նշվում է, որ գումարի մի մասը՝ շուրջ 15 հազար եվրո, փոխանցվել է մանգաղաբջջային անեմիա (APIPD) կոչվող հիվանդության դեմ պայքարի ասոցիացիային: Սա ժառանգական հեմոգլոբինոպատիա է, որը կապված է հեմոգլոբինի սպիտակուցի կառուցվածքի խախտման հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ