News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Մեդիամաքսին» տված հարցազրույցում վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանելով 2018 թվականին վարչապետության ցենզին համապատասխանելու վերաբերյալ հարցին՝ հայտարարել է, թե կարծում է, որ 2018-ին բավարարած կլինի վարչապետի թեկնածու լինելու պահանջներին:

Ինչպես հայտնի է, Կարեն Կարապետյանի պարագայում կա Հայաստանում վերջին չորս տարում մշտական բնակության խնդիր, որի պատճառով նա չընդգրկվեց ՀՀԿ համամասնական ցուցակում: Վարչապետի պաշտոնի համար այդ պահանջը դեռեւս չի գործում, եւ Կարապետյանը կարող է լինել վարչապետ 2017-ի խորհրդարանական ընտրության արդյունքում: Սակայն 2018-ի ապրիլից հետո այդ պահանջը պարտադիր է նաեւ վարչապետի թեկնածուի համար: Իսկ 2018-ի ապրիլին կառավարությունը պետք է հրաժարական տա այն բանից հետո, երբ լրանա Սերժ Սարգսյանի նախագահական պաշտոնավարման ժամկետը: Դրանից հետո պետք է ձեւավորվի նոր կառավարություն: Կարեն Կարապետյանը փաստորեն առաջին անգամ բավական հստակ հայտարարում է 2018-ից հետո վարչապետ լինելու կամ մնալու իր հավակնության մասին:

Բանն այն է, որ մինչ այս նա փորձում էր շրջանցել այդ հարցերը, ինչպես եւ ամբողջ իշխանական համակարգը: Սակայն այժմ Կարեն Կարապետյանը հայտարարում է, որ իր կարծիքով՝ կբավարարի 2018-ի վարչապետի պահանջին: Այսինքն՝ սա գործնականում հայտ չէ, սակայն ըստ էության հայտարարություն է այն մասին, որ առնվազն սահմանադրական կամ օրենսդրական արգելքը վարչապետի պաշտոնի ճանապարհին նա հայտարարում է 2018-ի համար հանված, այսպես ասած՝ անվավեր: Այսինքն՝ Կարեն Կարապետյանը արդեն իսկ հայտարարում է, որ այդ արգելքը չի կարող դրվել իր դեմ որպես փաստարկ:

Այս հայտարարությունն, անկասկած, ուղղված է ավելի շուտ իշխանությանը, քան հասարակությանը, քանի որ Կարեն Կարապետյանի համար գլխավոր խնդիրը վարչապետության հարցում մինչեւ հասարակությանը հասնելը՝ հենց իշխանության մեջ է, ավելի շուտ՝ Սերժ Սարգսյանի, առաջին հերթին: Այսպիսով՝ Սերժ Սարգսյանը պետք է փնտրի երեւի թե այլ փաստարկներ, թե ինչու չպետք է առաջադրի Կարեն Կարապետյանին 2018 թվականին:

Այն, որ Կարեն Կարապետյանը խորհրդարանական ընտրությունների շեմին փաստորեն բավական որոշակիացնում է 2018-ի համար առնվազն պայքարելու իր մտադրությունը՝ վկայում է, որ նա ստացել է դրա հետ կապված մտահոգիչ ազդակներ եւ փորձում է կանխարգելել դրանք: Այս տեսանկյունից Կարեն Կարապետյանի հարցազրույցը՝ անկախ, իհարկե, այն հանգամանքից, որ դա անկասկած Սերժ Սարգսյանի ելույթից ավելի վաղ արված հարցազրույց էր, այնուհանդերձ՝ ստացվեց այդ ելույթին տրված պատասխան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ