News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանի կենտրոնում իր կնոջը ծեծելու մեջ մեղադրվող Գեւորգ Սարգսյանը՝ «Ջունգլը», դեմ է արագացված կարգով դատաքննություն անցկացնելուն, քանի որ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Այս մասին NEWS.am–ին ասաց նրա պաշտպան Թամարա Բաղդասարյանը։

«Գործով երկու նիստերը հետաձգվել են, հաջորդը նշանակվել է փետրվարի 27–ին, սպասվում է, որ դատաքննությունն այդ օրը կսկսվի»,– ասաց պաշտպանը։

Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության` Գեւորգ Սարգսյանը («Ջունգլը») «Ֆեյսբուք» սոցիալական կայքում կնոջ լուսանկարները ինչ-որ անձի կողմից հավանություն տալու կապակցությամբ ծագած վիճաբանության վերաբերյալ նրա հետ խոսելու պատրվակով նոյեմբերի 26-ին հանդիպել է կնոջը, առաջարկել անցնել փողոը, սակայն նա չի համաձայնվել: «Ջունգլը», նրա ձեռքից բռնած քաշելով, անցկացրել է փողոցը, ցանկացել նստեցնել իր ընկերոջ ավտոմեքենան, ինչի ընթացքում ձեռքերով հարվածներ է հասցրել կնոջ մարմնի տարբեր հատվածներին, կծել է նրա ձախ թեւը:

Գեւորգ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (ծեծ) հատկանիշներով: Նա կալանավորված է:

Գործը քննվում է Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում։

Նշենք, որ Գեւորգ Սարգսյանը մեղադրվում էր նաեւ ազատամարտի մասնակից, 52-ամյա Վարդան Թումանյանին ծեծելով սպանելու մեջ, սակայն, «Ջունգլին» Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ազատ էր արձակել՝ մերժելով խափանման միջոցը փոխելու եւ կալանք կիրառելու վերաբերյալ դատախազի միջնորդությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ