News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հրազդանում ծնողների աչքի առջեւ 7-ամյա տղային մահացու վրաերթի ենթարկելու համար 3 տարվա ազատազրկման դատապարտված Վանիկ Սարգսյանի պաշտպանները վերաքննիչ բողոք չեն ներկայացրել։ Այս մասին NEWS.am-իմ ասաց նրա պաշտպաններից Վահե Դանիելյանը։

Վանիկ Սարգսյանի վերաբերյալ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատավճիռն արդեն մտել է օրինական ուժի մեջ։

Հիշեցնենք, որ վրաերթը տեղի էր ունեցել 2016թ. հուլիսի 4-ին՝ ժամը 20:00-ի սահմանում: Հրազդանի բնակիչ 38-ամյա Վանիկ Սարգսյանի վարած «Վազ 2104» մակնիշի ավտոմեքենան քաղաքում դուրս էր եկել երթեւեկելի մասից եւ մայթին վրաերթի ենթարկել հետիոտն, 7-ամյա Արմենին, որը տեղում մահացել էր: Հարուցվել էր քրգործ` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Վարորդը եղել է ոչ սթափ վիճակում: Վանիկ Սարգսյանը կալանավորվել էր, ապա գրավի դիմաց ազատ արձակվել:

Ըստ Հրազդանում տարածված տեղեկությունների՝ կողմերը համաձայնության էին եկել, որ տուժող կողմը բողոք չի ներկայացնի, իսկ ամբաստանյալի հարազատներն էլ դրա դիմաց բնակարան կնվիրեն։ Հենց բնակարանի հետ կապված ավելի ուշ մահացած երեխայի հայրն ու վրաերթի ենթարկած վարորդը վիճել էին, այդ ընթացքում հայրը դանակահարել էր նրան։ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այժմ քննվում է դանակահարության գործը. երեխայի հայրն արդեն մի քանի ամիս է՝ կալանքի տակ է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շենգավիթի քրեականի պետը ոտքը անձի գլխին դնելով՝ ստիպել է հագուստն առգրավվել․ փաստաբանն ահազանգում է խոշտանգման մասին
Անձը որպես վկա ցուցմունք է տվել, ասել են՝ պետք է առգրավեն հագուստները, անձն օգտվել է լռելու իր իրավունքից, և հրաժարվել է․․․
ՌԴ իրավապահների կողմից հետախուզման մեջ գտնվող 28-ամյա Արմենին հայտնաբերել են Սևանում ու կալանավորել
Ապրիլի 18-ին Գեղարքունիքի մարզի պարեկները ծառայություն իրականացնելիս…
Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն և  հայտնել, որ իր հասցեին անհիմն մեղադրանքներ են հնչեցնում ու սպառնում
Երևանի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական պետական…
Կապանում 35-ամյա երիտասարդը սպանել է 63-ամյա տղամարդուն, ապա դին այրել և թաղել իր այգում
Ապրիլի 18-ին 63-ամյա հոր անհետ կորելու մասին ոստիկանության Մեղրիի բաժնում…
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 137 դեպք. Գրանցվել է 7 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 10 մարդ
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ…
Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել
ՆԳՆ-ից հայտնել են, որ համալսարանի շենքում հնարավոր պայթուցիկ սարքի մասին…
Ամենաշատ