News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան երկրի անվտանգության կարեւոր բաղկացուցիչներից է: ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Նա հիշեցրել է, որ հենց Հայաստանն էր իր տարածքում ռազմաբազայի տեղակայման մասին պայմանագրի ժամկետի երկարաձգման նախաձեռնողը:

«Կարծում եմ՝ սա ռազմաքաղաքական ոլորտում մեր համագործակցության նշանակալի տարրերից է, եւ մենք կարծում ենք, որ բազան կարեւոր զսպող գործոն է: Մենք Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան երկրի անվտանգության համակարգի կարեւոր բաղկացուցիչներից ենք համարում»,- ասել է նախարարը:

Նա, միաժամանակ, նշել է, որ ներկայում ռազմաբազայի անձնակազմի թվի ավելացման հարց դրված չէ: «Ինչ վերաբերում է բազայի անձնակազմի եւ սպառազինության տեսակների ավելացմանը. դա մարտավարության հարց է: Անհրաժեշտության դեպքում նման հարցերը հաշված ժամերի ընթացքում են լուծվում: Փառք Աստծո՝ դրա համար բոլոր ուժերն ու միջոցները կան: Անձնակազմի թվի ավելացումը երբեք չի կարող ինքնանպատակ լինել: Այն պետք է պատասխանի կոնկրետ իրավիճակում կոնկրետ մարտահրավերի»,- ասել է Վիգեն Սարգսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Հայաստանի ԱԳՆ նախկին ղեկավարը տարակուսանք է հայտնել Ռուսաստանի վարքագծի կապակցությամբ
Մեր հարաբերությունները խորը ճգնաժամ են ապրում․․․
Պեսկով. Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է կայանալ «կարճաժամկետ հեռանկարում»
Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է տեղի ունենալ․․․
ԱՄՆ-ում կարծում են, որ ռուսական բազան ապագայում կարող է խոչընդոտել Հայաստանի հետ գործընթացներին
Նա վստահեցրեց, որ Հարավային Կովկասի ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը Արեւմուտքի համար ամենակարեւոր խնդիրը չէ...
Հայաստանը կխզի հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց ոչ անմիջապես. «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով` դեռևս չկան նախադրյալներ, որպեսզի Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, այս տարբերակը Հայաստանի ղեկավարության համար պահպանվում է որպես պահեստային տարբերակ...
Ինչո՞ւ Ռուսաստանը համաձայնեց խաղաղապահներին դուրս բերել Ղարաբաղից. «Stratfor»-ի վերլուծաբանի կարծիքը
Երկրորդ, ավելի կարևոր պատճառն է Ռուսաստանի համար՝ ցույց տալ, որ Հարավային Կովկասում նոր ռազմավարության շրջանակներում պատրաստ է հնարավորինս ցույց տալ...
Ամենաշատ