News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ ազգային անվտանգության նախարարությունը փետրվարի 21-ին մի շարք ծառայողական որոշումներ է տարածել՝ նախատեսված ներգաղթյալների նկատմամբ իրավապահ մեխանիզմների  խստացման համար։ Նոր կարգադրությունները հրապարակվել են այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ներգաղթյալների վերաբերյալ հրամանը արգելափակվել է Սիեթլայի դատարանում, իսկ ավելի ուշ՝ Սան Ֆրանցիսկոյի իններորդ շրջանի վճռաբեկ դատարանի կողմից, գրում է The Washington Postը։

Մասնավորապես նախատեսվում է վարձել եւս մի քանի հազար իրավապահ մարմինների աշխատակիցների։ Ծրագրվում է նաեւ ընդլայնել արտաքսման ենթակա ներգաղթյալների թիվը, ինչպես նաեւ կրճատել օրենքով նրանց գործերի լսելուն հատկացված ժամանակը։

ԱՄՆ վարչակազմում նշում են, որ նոր դրույթները կհանգեցնեն «զանգվածային արտաքսումների»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ