News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Փետրվարի 26-ին Լոս Անջելեսի Dolby Theatrе սրահում տեղի կունենա «Օսկար»-ի ամենամյա 89-րդ մրցանակաբաշխությունը։ Թերեւս ամենաինտրիգային անվանակարգերից է «Օտար լեզվով լավագույն ֆիլմը» անվանակարգը։

Այսպես, անվանակարգում հինգ ֆիլմ է ներկայացված՝ իրանական «Կոմիվոյաժերը», ավստրալիական «Թաննա»-ն, դանիական «Իմ հողը», գերմանական «Թոնի Էրդիման»-ը եւ շվեդական «Ուվեի երկրորդ կյանքը»։

Դոնալդ Թրամփի հակամիգրացիոն արգելքի պատճառով ԱՄՆ մրցանակաբաշխության մեկնելուց հրաժարվել է նախ իրանցի դերասանուհի Թարանե Ալիդոստին, ապա ռեժիսոր Ասգար Ֆարհադին։ 

«Կոմիվոյաժեր» ֆիլմը պատմում է Էմադեի եւ Ռանեի մասին։ Մի անգամ, երբ Էմադեն աշխատանքի էր, իսկ Ռանեն լոգանք էր ընդունում, տուն է ներթափանցում մի գող ու վերջինիս մերկ տեսնում։ Ռանեի համար  սարսափելի է այն, որ ոչ թե իրեն վնասել են, այլ մերկ են տեսել։

«Իմ հողը» դանիական ռազմական դրաման 1945-ից հետո Դանիայի առափնյա շրջանների ականները վնասազերծելու մասին է։ Ուստի անգլիական հրամանատարությունը Դանիային մի քանի հարյուր գերմանացի ռազմագերիներ է տալիս՝ դա անելու համար։

Գերմանուհի Մարեն Ադեի աշխատանքը ճանաչվել է «2016-ի լավագույն եվրոպական ֆիլմ»։ Այն նաեւ Երեւանում կայացած վերջին «Ոսկե ծիրան» փառատոնի հիմնական ծրագրում էր։ Այսպես, Վինֆրեդ Քոնրադիի դուստրը լուրջ աշխատանքի է անցել Ռումինիայում։ Երբ հայրը նրան այցելության է գալիս, նրան սարսափեցնում է այն ավտոմատ ռեժիմը, որով ապրում է դուստրը՝ Ինեսը։ Ուստի նա ներկայանում է Թոնի Էրդման՝ աշխատելով վերջ տալ այդ սառը մթնոլորտին։

Ռեժիսորներ Մարտին Բաթլերը եւ Բենթլի Դինը ֆիլմ են նկարահանել Վանուատու պետությանը պատկանող գեղեցիկ Թանա կղզու մասին, որտեղ թշնամի ցեղեր են բնակվում։ Թշնամանքը հարթելու նպատակով որոշվում է  Վավու անունով աղջկան կնության տալ թշնամի ցեղի զինվորներից մեկին։ Սակայն աղջիկը սիրում է իր ցեղի ցեղապետի թոռանը, եւ այդ սերը փոխադարձ է։ Սիրահարները որոշում են փախչել, նրանց հետապնդում են։

«Ուվեի երկրորդ կյանքը» ֆիլմը ռեժիսոր Հանես Հոլմը նկարահանել է Ֆրեդրիկ Բաքմանի համանուն վեպի հիման վրա։ Ծեր փնթփնթան Ուվե Լինդալը հեռացվել է աշխատանքից եւ այրիացել։ Սակայն առանց նրա սիրելի կնոջ կյանքը նրա համար կորցրել է իմաստը։ Հնարավոր է, բարձրագույն ուժերը որոշել են, որ Ուվեի կյանքն ավարտվել է կնոջ կյանքի հետ եւ նրան նոր կյանք կպարգեւեն։

Պավել Ջանգիրով

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն...
Արցախի մասին ազդեցիկ կինոպատումը՝ «Սեւ այգին». Ալեքսիս Փազումյանի ֆիլմը եվրոպական կինոփառատոններում
Ֆրանսահայ կինոբեմադրիչ Ալեքսիս Փազումյանի  «Սև այգին» վավերագրական…
Հայաստանում Netflix-ի համար ֆիլմեր ստեղծելու մասին հուշագրեր են կնքվել. նախարար
Նրա խոսքով, հայկական ֆիլմերի մասնակցությունը տարբեր միջազգային կինոփառատոներին աճել է 74 տոկոսով...
Kinodaran-ի հիմնադիրների մասին տեղեկատվությունը սխալ էր. Past.am
Պարզաբանման մեջ նշվում է, որ Kinodaran-ն ամբողջովին հայ ծրագրավորողների կողմից ստեղծված մաշտաբային նախագիծ է, որն այս պահին ...
«Հեղինակությունները»՝ հեռուստացույցից դուրս. ՀՀ-ում խիստ կսահմանափակեն քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը
Հայաստանում կսահմանափակվի քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը...
Հայաստանն ու Ֆրանսիան կհամագործակցեն կինոյի բնագավառում
Հայաստանի ազգային կինոկենտրոնը Բեռլինի միջազգային 74-րդ կինոփառատոնին…
Ամենաշատ