News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Ծառուկյան» դաշինքը դեռեւս չի հրապարակում ընտրական տարածքներում առաջադրված թեկնածուների ամբողջական ցանկը։ Հրապարակվել է միայն համապետական ցուցակի առաջին տասնյակը։ NEWS.am–ին հաջողվել է ճշտել որոշ ընտրական տարածքներում առաջադրված առանցքային թեկնածուների անունները։ Այսպիսով, Արմավիրի մարզի ընտրական տարածքում առաջադրվել են հանրությանը քիչ թե շատ հայտնի հետեւյալ թեկնածուները. ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Արայիկ Աղաբաբյանը եւ Հրանտ Դավթյանը։  ՀՀԿ նախկին խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ Ճոյտը, ավելի վաղ հայտարարել էր, որ առաջադրվելու է այս տարածքում։ Թեկնածուների թվում կան նաեւ ազգությամբ եզդիներ։ 

«Ծառուկյան» դաշինքով Արմավիրի մարզում առաջադրվել է նաեւ հայտնի լրագրող  «Պոլիտինֆո.օրգ» կայքի խմբագիր Ավետիս Բաբաջանյանը։

Գեղարքունիքի մարզի ընտրական տարածքից առաջադրվել են տնտեսագետ, ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը, նախկին պատգամավոր Հրանտ Մադաթյանը, գործող պատգամավոր Վահագն Մախսուդյանը եւ այլ թեկնածուներ։

Շիրակի մարզում առաջադրվել են Գյումրիի նախկին քաղաքապետ, ՀՀԿ–ական Վարդան Ղուկասյանը,  Գյումրիի մանկավարժական համալսարանի նախկին ռեկտոր Վարդեւան Գրիգորյանը, մարտի 1–ի գործով  բանտարկյալ Մուշեղ Սաղաթելյանը, ԲՀԿ Շիրակի մարզի տարածքային կառույցի ղեկավարը։

Արարատի մարզում առանցքային թեկնածուներն են նախկին վարչապետ,  նախկին ՀՀԿ–ական Հովիկ Աբրահամյանի որդի Արգամ Աբրահամյանը, ԲՀԿ նախկին պատգամավոր Տիգրան Ստեփանյանը։ Առաջադրվել են նաեւ Խարբերդի ու Հովտաշատի գյուղապետերը, որոնք Հովիկ Աբրահամյանի  թիմակիցներն են համարվում։

Կոտայքի մարզի ընտրական տարածքից առաջադրվել են ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանը՝ Շշի Մելոն, Գագիկ Ծառուկյանի փեսա, Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդի Դավիթ Մանուկյանը եւ այլք։

Սյունիք– Վայոց ձոր ընտրական տարածքի առանցքային թեկնածուներն են համարվում Վայոց ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանը, Սիսիանի քաղաքապետ, ԲՀԿ–ական Աղասի Հակոբջանյանը, Մերուժան Սիմոնյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ