News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Պատրաստվում է Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահների հերթական հանդիպումը: Այս մասին փետրվարի 22-ին Մոսկվայում կայացած ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Նրա խոսքով՝ հայ գործընկորոջ հետ հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմանի հարաբերությունների ամբողջ սպեկտրը, քննարկվել է միջազգային կազմակերպություններում գործողությունների համակարգման վերաբերյալ պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Նախարարի այցի շրջանակներում մասնակցել են արխիվային փաստաթղթերի ցուցահանդեսի բացմանը: «Սա դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված միջոցառումների շարքում առաջին քայլն է»,- նշել է Լավրովը:

Նախարարի գնահատմամբ՝ անցած տարիներին հարաբերությունները դինամիկ են զարգացել, աստիճանական, առեւտրատնտեսական, ներդրումային ոլորտներում կարեւոր համաձայնություններ են ձեռք բերվել, նյութական ասպարեզում լրացուցիչ խթան է հաղորդել Հայաստանի վարչապետի վերջին այցը Ռուսաստան: Զարգանում է օրենսդրական մարմինների փոխգործակցությունը:

Լավրովը նշել է, որ Ռուսաստանը Հայաստանի արտաքին տնտեսական առաջատար գործընկերն է: Ապրանքաշրջանառության ծավալը բավական բարձր է՝ ավելի քան 1 մլրդ դոլար: Ռուսական ներդրումները Հայաստանում կապիտալ ներդրումների մոտ 40 տոկոսն են կազմում: Խոշոր համատեղ նախագծեր են իրականացվում ջերմաէներգետիկ, հեռահաղորդակցության եւ բանկային ոլորտներում: «Մենք քննարկել ենք մինչեւ 2020 թվականը երկարաժամկետ համագործակցության ծրագրի կատարման ընթացքը»,- հայտնել է նախարարը՝ հիշեցնելով, որ վաղվանից ՌԴ-ի քաղաքացիները կարող են Հայաստան մեկնել ներքին անձնագրերով:

«Մենք Երեւանը դիտարկում ենք որպես ԱՊՀ-ում առանցքային գործընկերներից մեկը: Բոլոր ինտեգրացիոն գործընթացների ակտիվ մասնակիցը»,- ընդգծել է Լավրովը՝ հավելելով, որ համագործակցությունը շարունակվում է ԵՏՄ-ի, ՀԱՊԿ-ի շրջանակներում եւ միջազգային հարթակներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է Հայաստանի խորհրդարանի նախագահին և նրան մաղթել «ուժ՝ պատասխան պատրաստելու համար»
Նման պատասխան ստանալուն պես մենք ուշադիր կուսումնասիրենք այն...
ՀՀ և ՌԴ ամենամյա երիտասարդական համաժողովը կանցկացվի Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Գավառում
Հարցերի դեպքում զանգահարել ՀՀ ԿԳՄՍ նախարարության երիտասարդության…
Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Էդվարդ Սանդոյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է 4 տարով
Նշենք, որ Հայ-ռուսական համալսարանում մեկնարկել է «Ֆինանսական ինտեգրման խորացումը ԵԱՏՄ-ում» միջազգային գիտաժողովը։ Համաժողովին մասնակցում էին...
«Փաստ». «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու կարիք
Միաժամանակ, հաշվի առնելով, որ օրենքով արգելված է տեսալսողական հաղորդումներում օրենսդրությամբ...
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Ըստ էության, Հայաստանը ցանկանում է ևս մեկ անգամ ցույց տալ, որ որպես դաշնակից դժգոհ է ՌԴ-ից...
Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին. ռուս պատգամավոր
Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք...
Ամենաշատ