News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի Խաղողագործության եւ Գինեգործության Հիմնադրամը Զարգացող երկրներից ներմուծման խթանման կենտրոնի /CBI/ աջակցությամբ 2017թ. փետրվարի 25-ին Գերմանիային Դաշնային Հանրապետության Նոյշտադ քաղաքում կազմակերպում է հայկական գինեգործական ընկերությունների մասնակցությամբ  MUNDUS VINI 20th Grand International Wine Awards  մրցանակաբաշխություն եւ հայկական գինիների ուղեկցությամբ գալա ընթրիք:

MUNDUS VINI մրցանակաբաշխությունը գործում է 2001 թվականից, այն համարվում է աշխարհի ամենահեղինակավոր մրցույթներից մեկը։ Այս տարվա մրցույթում ներկայացված 52 տեսակի գինիները գնահատվելու են 100 հեղինակավոր մասնագետներից կազմված ժյուրիի կողմից: Գնահատումը լինելու է 100-մավորանոց սանդղակով։ Այս մաթեմատիկական մեթոդի հիմքում ընկած է գույնի, հոտի, համի եւ ներդաշնության չափանիշների համադրումը։ Յուրաքանչյուր գինու համար կարող է լինի առավելագույն 100 միավորը։ Ամեն մի գինի համտեսվում եւ գնահատվում է ժյուրիի 5-7 անդամների կողմից։ Տրվող մրցանակները կարող են լինել Մեծ Ոսկի, Ոսկի եւ Արծաթ։

Նախորդ տարիներին եւս եղել են հայկական գինիներ, որոնք արժանացել են MUNDUS VINI-ի տարբեր մրցանակների։ Մրցանակը ստալուց հետո գինեգործական ընկերությունը տվյալ գինուց արտադրելու դեպքում շշի վրա սովորաբար փակցնում է տվյալ մրցանակի շահումը հավաստող համապատասխան նշանը։

Քանի որ մրցույթի ժյուրիի անդամները հրավիրված են աշխարհի տարբեր երկրներից, հետեւաբար հայկական գինիների մասնակցությունը կբարձրացնի նրանց ճանաչելությունը։ MUNDUS VINI-ի մրցանակակիր գինիների համար շուկա մուտք գործելը ավելի դյուրին է։

Այս տարվա մրցույթին մասնակցության հայտ են  ներկայացրել Հայաստանի գինի արտադրող հետեւյալ ընկերությունները՝

1. Էդվագ Գրուպ ՍՊԸ - 365 wines

2. Վայք Գրուպ ՓԲԸ

3․Օլդ Բրիդջ ՍՊԸ

4. Քյօշ ՍՊԸ

5. Արմենիա Վայն Գործարան ՍՊԸ

6. Տիեռաս Դե Արմենիա ՓԲԸ - Կարաս

7․Գետնատուն ՍՊԸ

8. Հայլենդ Սելլարս ՍՊԸ - Koor

9․Արտաշատ Վինկոն ՓԲԸ

10․Անուշ-1 ՍՊԸ - Կատարո

11․Մեծ Սյունիք ՓԲԸ

12․Շիրակամուտ ՍՊԸ – Zara wines

13․ՎանԱրդի ՍՊԸ

14. ՎանՍեւան ՍՊԸ - Voskeni wines

15. Ոսկեվազի Գինու Գործարան ՍՊԸ

16․ Մարան ՍՊԸ

17․ Տրինիտի ՍՊԸ

18. Գոլդեն Գրեյպ Արմաս ՍՊԸ

19. Վայն Հաուս ՍՊԸ - Սարդուրի

 MUNDUS VINI-ի մրցանակաբաշխությունը ամբողջությամբ ֆինանսավորվել է Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի եւ Զարգացող երկրներից ներմուծման խթանման կենտրոնի /CBI/ կողմից:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
Ամենաշատ