News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Փետրվարի 21-ին Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը հանդիպել է Կահիրեի նահանգապետ Ատեֆ Աբդել Համիդին։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկու բարեկամ երկրների մայրաքաղաքների միջեւ կապերի եւ մի շարք ոլորտներում համագործակցության խորացման հեռանկարները։ Երկուստեք ընդգծվել է փոխադարձ այցելությունների իրականացման եւ համապատասխան իրավապայմանագրային դաշտի ձեւավորման անհրաժեշտությունը։

Նահանգապետն ակնածանքով է խոսել Եգիպտոսում եւ, մասնավորապես, Կահիրեում բնակվող հայերի եւ նրանց՝ երկրի ու մայրաքաղաքի հասարակական եւ մշակութային կյանքում ունեցած նշանակալից ներդրման մասին։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Մելքոնյանը բարձր է գնահատել Կահիրեի նահանգապետարանի ուշադրությունը եւ բարեկամական վերաբերմունքը հայ համայքնի նկատմամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ