News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ամերիկացի դերասան եւ ռեժիսոր Ջորջ Քլունին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին դարձյալ քննադատել է: Նրա քննադատության թիրախում է հայտնվել նաեւ նախագահի ավագ խորհրդական Սթիվ Բենոնը, հայտնում է Fox News-ը:

Քլունին հայտարարել է, որ Թրամփն ու Բենոնը հոլիվուդյան վերնախավին են պատկանում, որին նրանց կողմնակիցները մերժում են: Նա այս պնդումը կատարել է՝ մեկնաբանելով իր գործընկեր Մերիլ Սթրիփի ելույթը «Ոսկե գլեբուս» մրցանակի հանձնման արարողության ժամանակ: Քլունիի խոսքով՝ պահպանողականներն արդարացի չեն, երբ Սթրիփի ելույթը լուրջ չեն ընդունում միայն այն պատճառով, որ նա հարուստ դերասանուհի է:

Նա հիշեցրել է, որ Թրամփը կինոյում նկարահանվել է եւ ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի կենսաթոշակային հիմնադրամից տարեկան 120 հազար դոլար է ստանում, հետեւաբար ինքը հենց հոլիվուդյան վերնախավ է համարվում:

Ինչ վերաբերում է Բենոնին, ապա Քլունին նրան «ձախողված» սցենարիստ եւ ռեժիսոր է անվանել:

Դերասանի խոսքով՝ Սթրիփն արտահայտվելու իրավունք ունի: «Նա ԱՄՆ-ի քաղաքացի է, եւ նա ԱՄՆ-ի քաղաքացի է եղել շատ ավելի վաղ, քան պաշտելի է դարձել»,- հավելել է Քլունին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ