News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի ներկայիս ձեւաչափին այլընտրանքներ գոյություն չունեն: Այս մասին փետրվարի 22-ին Մոսկվայում կայացած ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Եթե մենք իսկապես հավատարիմ ենք համընդհանուր ընդունելի որոշումների որոնման անհրաժեշտության վերաբերյալ սկզբունքային համաձայնություններին, ապա, իմ խորը համոզմամբ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի ներկայիս ձեւաչափին այլընտրանքներ գոյություն չունեն: Սրա օգտին են քանիցս արտահայտվել  Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները այն փաստաթղթերում, որոնց տակ դրված են նրանց ստորագրությունները, կամ որոնք նրանք համատեղ են ընդունել»,- հիշեցրել է նախարարը:

Լավրովի գնահատմամբ՝ համանախագահներն անգործության չեն մատնված, այդ թվում՝ պարբերաբար հայտարարություններով են հանդես գալիս: Նախարարը հիշեցրել է, որ Մյունխենում տեղի ունեցած համաժողովի շրջանակներում փաստաթուղթ է ընդունվել, որում հստակ ընդգծվել է այս կամ այն իրավիճակի՝ ներառյալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար ուժի կիրառման անթույլատրելիությունը, ռազմական հռետորաբանության անթույլատրելիությունը եւ Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունների ամբողջական կատարման անհրաժեշտությունը: «Նրանք ոչ երկիմաստ են ասում այս ձեւաչափում եւ այն սկզբունքների հիման վրա աշխատելու անհրաժեշտության մասին, որոնք համանախագահների առաջկցությամբ կողմերը համաձայնեցրել են»,- նշել է նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ