News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանը բարձր է գնահատում Ռուսաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների ավանդը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման գործում: Այս մասին փետրվարի 22-ին Մոսկվայում կայացած Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Հայաստանը համանախագահների հետ կշարունակի այս ուղղությամբ համատեղ ջանքերը»,- ընդգծել է Հայաստանի ԱԳ նախարարը:

Նրա խոսքով՝ Հայաստանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարները համոզված են, որ ուժի կիրառման սպառնալիքներն անթույլատրելի են եւ վնաս են հասցնում խաղաղ կարգավորման գործընթացին:

Ի պատասխան Մյունխենում ԵԱՀԿ Միսկի խմբի համանախագահների եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպմանն առնչվող հարցին՝ Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ միջնորդների հետ հանդիպման ժամանակ նույնպես ընդգծվել է ուժի կիրառման եւ նման սպառնալիքների անընդունելիությունը, 94-95 թվականների վաղեմության ժամկետ չունեցող համաձայնագրի, Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնագրերի անշեղ կատարման անհրաժեշտությունը: «Համանախագահները նաեւ նշել են Աստրախանում ձեռք բերված գերիների եւ զոհվածների դիերի վերադարձման մասին համաձայնագրերի կատարման անհրաժեշտությունը»,- նշել է նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ