News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին մտել է հյուրանոցային AccorHotels օպերատորի տնօրենների խորհրդի կազմի մեջ:  Lentaի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ֆրանսիական ընկերության հաղորդագրության մեջ:

AccorHotels-ում Սարկոզին կղեկավարի միջազգային ռազմավարության նոր կոմիտեն: Այս բաժանմունքի խնդիրն է արտասահմանում օպերատորի հյուրանոցային ցանցի զարգացումը եւ ֆրանսիական տուրիզմի առաջընթացը:

«Նիկոլա Սարկոզիի եզակի միջազգային փորձը եւ աշխարհաքաղաքական նրբությունների գերազանց իմացությունը ընկերության համար զգալի առավելություն են»,- ասել է AccorHotels-ի գլխավոր տնօրեն Սեբաստիան Բազենը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ