News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հարավային Կորեայի Սահմանադրական դատարանը նախագահ Պակ Կին Խեի իմփիչմենթի գործով վերջին նիստը փետրվարի 24-ից հետաձգել է մինչեւ փետրվարի 27-ը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Այսօր լսվել են բոլոր փաստարկները ու շուտով կկայացվի դատավճիռ այն մասին, արդյոք իմփիչմենթը օրինական հիմքեր ունի։

Դատարանը մտադիր է լսումներն ավարտել այն բանից հետո,երբ կհարցքաննվեն բոլոր ականատեսները։ Կողմերը պետք է վերջնական հայտարարությունը պատրաստեն մինչեւ փետրվարի 26-ը ու պատրաստվեն հաջորդ օրվա վերջին նիստին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ դատարանը կամ կհաստատի իմփիչմենթը, կամ էլ կվերականգնի նախագահի բոլոր լիազորությունները։ Դրա համար դատարանին հատկացված առավելագույն ժամանակը մինչեւ այս ամռան վերջն է։ Եթե դատավարությունն ավարտվի փետրվարին, ուրեմն դատավճիռը կկայացվի մինչեւ մարտի 13-ը, մինչեւ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի լիազորությունների ժամկետի ավարտը։

Իմփիչմենթը հաստատելու համար պետք է ՍԴ ութ դատավորներից վեցի որոշումը դրա օգտին լինի։

Իմփիչմենթի պատճառը, որը Հարավային Կորեայի խորհրդարանը հայտարարել էր անցած տարվա դեկտեմբերի 9-ին, հոկտեմբերին բռնկված կոռուպցիոն սկանդալն էր։ Մամուլում այն ժամանակ տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ հարավկորեական խոշոր կորպորացիաները արտոնություններ են ստացել՝ դրա դիմաց գումարներ տրամադրելով այն հիմնադրամին, որը պատկանում է պետության ղեկավարի մտերիմ ընկերուհի Ցոյ Սուն Սիլին։ Վերջինը, չզբաղեցնելով որեւէ պետական պաշտոն, միջամտում էր նախագահական ադմինիստացիայի գործերին ու իր կապերը գործածելով՝ ստանում անձնական օգուտ։ Հիմա Ցոյ Սուն Սիլը կալանավորված է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ