News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հնդկաստանում բնակվող Աբիշ Դոմինիկը նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ բռունցքներով մեկ րոպեում կոտրելով 124 կոկոս, գրում է Daily Mail–ը

Ռոկորդը տեսագրվել է։ Տեսահոլովակում երեւում է, թե ինչպես է տղամարդը կոկոսներին հարվածում, սակայն այդ հարվածներից ոչ բոլոր կոկոսներն են կոտրվում։ Այդուհանդերձ, նրան հաջողվել է գերազանցել նախորդ ռեկորդը, որի հեղինակը գերմանացի Մումամեդ Կահրիմանովիչն էր։

Պարբերականը նշում է, որ 25-ամյա մեխանիկ Դոմինիկը նաեւ այլ ռիսկային հնարքների է տիրապետում՝ մասնավորապես ձեռքերով կոտրում է հոկեյի սաղավարտները։ Բացի դրանից կարողացել է ատամներով 50 մետր քաշել ավտոբուսը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ