News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի պարենամթերային ու գյուղատնտեսական կազմակերպությունը Հայաստանի համար կազմել է հողն առանց վարելու մշակելու ծրագիր։ Այս մասին NEWS.am–ի թղթակցին հայտնել է FAO-ի Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային բյուրոյի գյուղատնտեսական հարցերով մասնագետ Ավետիք Ներսիսյանը։

Նման մշակման ձեւը հողը պաշտպանում է էրոզիայից ու միկրոֆլորայի կորստից, նաեւ ջրի գոլորշացումներից ու օգտակար նյութերի ցնդելուց։ Նրա խոսքով, կախված հողի պնդությունից ու աճեցվող կուլտուրաներից, հողը կարելի է փխրեցնել նվազագույն խորությամբ կամ էլ առհասարակ չփխրեցնել։ «Իհարկե մի շարք դեպքերում առանց փխրեցման հնարավոր չէ՝ օրինակ կարտոֆիլի դեպքում։ Բայց շատ դեպքերում հնարավոր են խնայողական մեթոդներ»,- նկատեց Ներսիսյանը;

Օրինակ Ղազախստանում 2001-ին «զրոյական փխրեցում» առհասարակ չէր գործածվում։ Իսկ հիմա երկրի հյուսիսում այդ մեթոդով է մշակվում մոտ 2 մլն հա հող։ Դրան քիչ չեն օգնում նաեւ նորարարական ագարակատերերի համար սուբսիդիաները, որոնք տրամադրվում են 2006-ից։

Ծրագիրը առաջարկում է ուսուցում գյուղացիներին ու գյուղատնտեսներին,  նաեւ ցուցադրական կուլտիվացիա երկրի տարբեր մարզերում։ «Նախագծի արժեքը կազմում է 1․7 մլն դոլար, բայց FAO–ն ցավոք այդ միջոցները չի կարող տրամադրել։ Դրա համար էլ մոտ ժամանակներս մենք ծրագիրը կներկայացնենք ՀՀ կառավարությանը, իսկ նրանց համաձայնությամբ՝ նաեւ անհատ դոնորներին»,- նշեց Ավետիք Ներսիսյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կասեցվել է «Հայրենյաց Բարիքներ» ՍՊԸ-ին պատկանող պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը
Տեսչական մարմնի կողմից նշված խմբաքանակների համար տրվել է «Արտադրանքի…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 17-ին, կազմել է...
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը կարևորել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի հետ համագործակցության խորացումը
Ուրվագծելով հիմնական առաջնահերթությունները՝ կոմիտեի նախագահն առանձնացրել է հողամասի նպատակային նշանակության փոփոխության...
Լիլիթ Շաբոյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար
Մենք կարևորում ենք բաց և թափանցիկ աշխատանքը ԶԼՄ-ների ներկայացուցիչների...
Քննարկվել են անտառների պահպանության, ծավալների ավելացման ու գրագետ կառավարման խնդիրները. հանդիպում ՇՄ նախարարությունում
Ծրագիրն ուղղված է մոտ 5700 հեկտար անտառածածկույթը (ավելացրած ընդհանուր անտառային ծածկույթի 2%-ը և ԱՄՍՆ թիրախի 24%-ը) ընդլայնելուն՝ ապահովելով...
Փորձագետ. Հայաստանի իրական տնտեսությունից դուրս է բերվել մոտ 2 մլրդ դոլար
Մի երկրի համար, որն ունի սահմանափակ ֆինանսական ռեսուրսներ և անընդհատ փորձում է ռեսուրսներ ներգրավել դրսից, սա շռայլություն է
Ամենաշատ