News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ փետրվարի 22-ին, տեղի ունեցավ «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի տեսակցությունների արգելքը վերացնելու պաշտպանի միջնորության քննությունը: Դատարան էր բերվել Արայիկ Խանդոյանը, որին դատական նիստերի դահլիճում ներկա գտնվողները ծափահարություններով դիմավորեցին: Արայիկ Խանդոյանը դատարանում ելույթ ունեցավ՝ ասելով  «Հայաստանումոչինչներն ամեն ինչ անում են հային վերացնելու համար»:

«Ոչինչներն ուզում են հային ոչնչացնել: Ես ինձ չեմ արդարացնում, ո՞վ եք դուք, որ ձեր մոտ ես ինձ արդարացնեմ, ոչ էլ ձեր արդարացման կարիքն եմ զգում: Իմ ազգն իմ հետ է, իմ ազգը կանգնած է իմ կողքին»,-ասաց նա:

Դատարանը խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո մերժեց Արայիկ Խանդոյանի պաշտպաններ Արայիկ Պապիկյանի եւ Արա Ղարագյոզյանի միջնորդությունը, որը դժգոհություն առաջացրեց դատական նիստերի դահլիճում գտնվողների մոտ: Արայիկ Խանդոյանին աջակիցներն ու հարազատները հորդորեցին դուրս գալ հացադուլից:

Արայիկ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) եւ 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել):

 

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ