News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Փետրվարի 22-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լեւոն Այվազյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեզին:

Կողմերը քննարկել են ՀՀ պաշտպանության նախարարության եւ Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության միջեւ իրականացվող համագործակցությանն առնչվող հարցեր:

Լեւոն Այվազյանը բարձր է գնահատել ԿԽՄԿ-ի Երեւանի գրասենյակի օժանդակությամբ ՀՀ զինված ուժերում միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ դասընթացների, գիտական-մեթոդաբանական կարողությունների զարգացման եւ իրազեկվածության բարձրացման ծրագրերի իրագործումը եւ հույս հայտնել, որ համագործակցությունը շարունակական կլինի:

Հանդիպման ընթացքում ստորագրվել է ՀՀ պաշտպանության նախարարության եւ ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության միջեւ Միջազգային մարդասիրական իրավունքի ոլորտում 2017թ. համագործակցության ծրագիրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ