News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը ապշեցրել է իր զվարճալի հագուստով՝ առավոտյան վազքի ժամանակ։ Գրեթե բոլոր բրիտանական լրատվամիջոցների ուշադրությունը գրավել է սպիտակ ծաղիկներով կարմիր կիսատաբատը։ «Այդ կիսատաբատը առավոտյան վազքի համար անհամապատասխան անվանելը նույնն է, ինչ ասել, որ հեծանիվը հարմար փոխադրամիջոց չէ տրանսատլանտյան վոյաժի համար»,- գրում է The Mirror-ը։

Ջոնսոնը երկնագույն պոլո- վերնաշապիկով էր՝ Օլիմպիադա 2012-ի խորհրդանիշով, մարմնագույն տաք վերնազգեստով ու կարմիր գործած շապիկով։ Թե որքանով էր վազքը հաջողվել ՝հայտնի չէ, բայց Ջոնսոնի էքսցենտրիկ հագուկապը անջնջելի տպավորություն է թողել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ