News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ինգուշեթիայի ազգային ժողովը առաջին ընթերցումով միաձայն ընդունել է օրենք Իոսիֆ Ստալինի հիշատակը հավերժացնելու արգելքի մասին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Փաստաթուղթը ընդունվել է Ստալինի կարգադրությամբ ինգուշ ժողովրդի աքսորման 73-րդ տարելիցի նախօրեին։ Օրինագիծն արգելում է տեղադրել Ստալինի հուշարձաններ, նրա անունով կոչել բնակավայրեր ու փողոցներ, նաեւ հրապարակայնորեն արդարացնել կամ հավանություն տալ նրա գործունեությանը։

«Սրբապղծություն է հերոսացնել մեկին, որը աքսորել է տասնյակ ժողովուրդներ, միաժամանակ գնդակահարելով ու բանտարկելով մտավորականների ու զինվորականների տասնյակ հազարավոր ներկայացուցիչների»,- ասել է ազգային քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Մարյամ Ամրիեւան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ