News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր՝ փետրվարի 22-ին, աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ:

Խորհրդակցությանը մասնակցում  էր Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:

Վլադիմիր Գասպարյանը անդրադարձել է մարզի ոստիկանների նախորդ տարվա օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքներին, մարզի առանձնահատկություններին, աշխատանքում դեռեւս առկա թերացումներին եւ ընդգծեց, որ հանցավորության լավագույն կանխարգելումը հանցագործությունների անվերապահ բացահայտումն է:

«Չեմ ուզում, որպեսզի դուք ղեկավարվեք այն սկզբունքով, որ տարին պտտվեց, մենք ծանր հանցագործությունները թողեցինք անցյալ տարվա մեջ եւ մաքուր թերթից սկսում ենք: Եթե աշխատում ա օպերատիվ ծառայությունը՝ ճակատագրական ա լինում օպերատիվ ծառայության համար: Պետք է չխախտել անընդհատությունը, ես ընդունում եմ հետեւյալ հասկացությունը՝ կատարված բոլոր հանցագործությունները ժամկետ չունեն բացահայտման համար»,-ասել է նա:

Վլադիմիր Գասպարյանն անդրադարձել է նաեւ Ազգային ժողովի առաջիկա ընտրությունների շրջանում ոստիկանության գործառույթներին ու խնդիրներին:

«Շատ են խոսում ընտրակաշառքների հետ կապված: Ընտրակաշառքը դժվար ապացուցվող երեւույթ է, սակայն, չեմ կարծում, որ դրա դեմն առնելն անհնար է: Եթե համայնքային ոստիկանության աշխատակիցը տիրապետում է իր քաղաքացիներին, համոզված եմ, որ կլինեն մարդիկ, որոնք հայտարարություն կտան եւ կպնդեն, մենք մեր ֆունկցիան կարող ենք կատարել: Սակայն, ամենակարեւորն այն է, որ պետք է կանխարգելել, որպեսզի այդ երեւույթները տեղի չունենան: Ոստիկանություն քար նետողներ կան, այսօր արդեն կան, չարդարացված, բայց կան, վաղն ավելի չարդարացված երեւույթներն ավելանալու են՝ քարը մեր կողմ նետելը: Ի՞նչա պետք անել,  շատ հասարակ մի բան՝ լինել օրենքի սահմաններում եւ հասկանալ, որ ոստիկանությունն է մեր ընտանիքը, որ ոստիկանությունն է մեր կուսակցությունը, իսկ օրենքն էլ մեր ծրագիրն է»,-ասել է նա:

Ոստիկանության պետը հրահանգել է գործնական պարապմունքների ընթացքում կատարելապես տիրապետել ընտրությունների ընթացքում ոստիկանների գործողությունների ուղեցույցի պահանջներին եւ դրանք լիարժեք կիրառել ծառայության ընթացքում:

«Կարծում եմ, որ ոստիկանության անխոցելիությունը ապահովելու համար, ուղղակի պետք է կատարել այն պահանջները, որոնք գրված են ուղեցույցերում: Վարչության պետից մինչեւ վերջին շարքայինը պետք է իմանա ընտրությունների ընթացքում այս ուղեցույցում նշված բոլոր կետերը»,-ասել է նա:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ Վլադիմիր Գասպարյանը կրկին ընդգծեց ընտրողների, դիտորդների, վստահված անձանց, լրագրողների հետ աշխատանքի առանձնահատկությունները եւ պահանջեց բոլոր պայմաններում պահպանել օրենքի տառն ու ոգին. «Ուզում եմ, որպեսզի անխոցելի լինենք մեր գրագիտությամբ՝ մեր նախականխման եւ կանխման գործողություններով, կանխարգելիչ զրույցներով եւ բացատրական աշխատանքներով»:

Խորհրդակցության ավարտին աշխատանքում աչքի ընկած մի խումբ ծառայողներ արժանացան խրախուսանքների:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ