News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է տարբեր մարզերի 12 համայնքների ղեկավարների, որոնք 2016 թվականին ապահովել են համայնքների սեփական եկամուտների աճ և նույնը նախատեսել են նաև 2017 թվականին:  Հանդիպմանը մասնակցել են Աբովյան, Այգեհովիտ, Բասեն, Վահան, Ախուրյան, Սարապատ, Ուրցաձոր, Ամասիա, Տեղ, Մեղրի և Զառիթափ համայնքների ղեկավարները:

Վարչապետ Կարապետյանը նշել է, որ ընտրվել են այն 12 համայնքները, որոնց զարգացման ծրագրի նկատմամբ կա վստահություն, որոնք ունեն  սեփական եկամուտների աճի գոհացնող տեմպեր: «Ցանկանում ենք ձեզ հետ քննարկել համայնքային զարգացման ծրագրերը,  թե ի՞նչ եք ակնկալում կառավարությունից, ի՞նչով կարող ենք աջակցել, որպեսզի շարունակեք ոգևորված ու ակտիվ աշխատել»,- նշել է վարչապետը` ավելացնելով, որ արդեն ընթացիկ տարվանից մարզպետերի, համայնքների ղեկավարների աշխատանքը գնահատվելու է նոր մեթոդաբանությամբ, շատ ավելի խորը վերլուծությամբ: «Ես շատ լավ հասկանում եմ, որ մեր գյուղացին լավ չի ապրում, բայց մենք պետք է ձեզ հետ համայնքում, քաղաքում, պետությունում կարգապահություն ապահովենք: Եթե ցանկանում եք ձեր համայնքը զարգացնել, ապա  ձեր գործառույթները պետք է հստակ կատարեք»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը: 

Համայնքների ղեկավարները վարչապետին են ներկայացրել ենթակառուցվածքների  բարելավման, Էներգախնայող լուսավորության, էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման, գյուղմթերքի վերամշակման, վառարանների արտադրության, անասնապահության զարգացման կոնկրետ ծրագրեր, որոնք ուղղված են աշխատատեղերի ստեղծմանը և համայնքին կարող են ապահովել տնտեսական արդյունք: Վարչապետ Կարապետյանը հանձնարարել է պատասխանատուներին՝ ուսումնասիրել ծրագրերը և ցուցաբերել համապատասխան օժանդակություն:  «Մեզ պետք է ներկայացնեք արդյունք ապահովող ծրագրեր և հերթով, կոնկրետ խնդիրները լուծելով՝ պետք է գնանք առաջ»,- նշել է կառավարության ղեկավարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ