News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամ Արթուր Սողոմոնյանի շահերի պաշտպան Մուշեղ Շուշանյանը դիմել է, որպեսզի առողջական ծանր վիճակում գտնվող իր պաշտպանյալը տեղափոխվի ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ , սակայն, որեւիցե արձագանք չի ստացել: NEWS.am-ի հետ զրույցում Մուշեղ Շուշանյանը նշեց, որ Արթուր Սողոմոնյանը տառապում է  ֆուրոնկուլյոզ հիվանդությամբ եւ դրա բուժումը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում իրականացնելն անհնար է:

«Ասել եմ, որ անհրաժետ է տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց» կամ գոնե «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժմաս, որովհետեւ այդ պայմաններում խցում մնալով՝ դժվար է պատկերացնել նրա բուժման կազմակերպումը: Իմ դիմումը մնացել է անարձագանք, ուղղակի չեն պատասխանել: Դեկտեմբերի  սկզբին ՄԻՊ արագ արձագանքման խմբին էի ահազանգել, ժամանել էին, զրուցել էին պաշտպանյալիս հետ, հետո հանդիպեցին ինձ»,-ասաց պաշտպանը:

Մուշեղ Շուշանյանի խոսքով՝ ՄԻՊ ներկայացուցիչները ծանոթացել են իր պաշտպանյալի առողջական վիճակին, իր հետ զրուցելիս նշել, որ նրան անհապաղ բուժօգնություն է հարկավոր, սակայն, չեն արձանագրել փաստը, որ իր պաշտպանյալին քրեակատարողական հիմնարկում բուժօգնություն չի տրամարդվել:

«Նրանցից մեկը բժիշկ էր, ասաց ինձ, որ վտանգավոր հիվանդություն ա, վատ հետեւանքներ կարող է ունենալ Արթուր Սողոմոնյանի համար, եթե բուժում չիրականացվի: Ես ասել էի, որ գոնե «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժմաս տեղափոխեն պաշտպանյալիս, ասացին, որ չեն կարող այդ հարցում օգնել, պաշտպանյալիս ոչ մի օգնություն չտրամադրելու փաստն արձանագրել նույնպես հրաժարվեցին»,-ասաց նա:

Ավելի ավղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ  Արթուր Սողոմոնյանի առողջական վիճակը վատացել է, նա տառապում է ֆուրոնկուլյոզ հիվանդությամբ՝ նրա դեմքին, գլխին թարախային բշտիկներ են գոյանում:

Արթուր Սողոմոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 218 հոդվածի 3‐րդ մասի 1‐ին կետով՝ պատանդ վերցնելը եւ 235 հոդվածի 3‐րդ մասով՝ ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ