News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Առեւ տրի համաշխարհային կազմակերպության շրջանակում համաշխարհային առեւ տրի ազատականացման մասին առաջին խոշոր համաձայնագիրը ուժի մեջ է մտել։ ԱՀԿ-ից հայտնել են, որ Միջազգային առեւտրի ընթացակարագերը պարզեցնելու մասին համաձայնագիրը արդեն վավերացրել են կազմակերպության 164 անդամների ավելի քան երկու երրորդը, ինչը բավական է որ այն ուժի մեջ մտնի։

ԱՀԿ ղեկավար Ռոբերտու Ազեւեդուն ակնկալում է , որ նոր համաձայնագիրը կխթանի համաշխարհային տնտեսության աճը ՝ տարեկան 0․5 տոկոսային կետով, հայտնում է DW–ը։

Փաստաթուղթը, որը ընդունվել է 2013-ին, նախատեսում է մաքսային ընթացակարգերի պարզեցում,զարգացող երկրներին հատկացվող օգնության ընդլայնում ու աղքատ երկրների համար համաշխարհային շուկաների մուտքի հեշտացում։

Գերմանական արդյունաբերության դաշնային միության կառավարման անդամ Շտեֆան Մաիրի խոսքով ԱՀԿ ստեղծումից հետո կնքված առաջին բազմակողմանի պայմանագիրը «ճիշտ պատասխան է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարած մեկուսացման քաղաքականությանը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ