News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մենք պատմականորեն, մյուս ժողովուրդների հետ միասին, հատուկ պատասխանատվություն ենք կրում եվրասիական մայրցամաքում կայունության ու անվտանգության համար։ Այս մասին փետրվարի 22-ին ասել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ ու լիազոր դեսպան Իվան Վոլինկինը՝ ելույթ ունենալով Հայրենիքի պաշտպանի օրվա նախօրեին դեսպանատանը կազմակերպված հանդիսավոր ընդունելության ժամանակ։

Նրա խոսքով Ռուսաստանի ռազմական ներուժը եղել է ու մնում է միջազգային անվտանգության բաղկացուցիչը։ Անդրադառնալով ռուս ժողովրդի ռազմական ավանդույթներին՝ դեսպանը նշել է,որ Ռուսաստանում գրեթե յուրաքանչյուր ընտանիք, այսպես թե այնպես կապակցված է բանակի հետ, քիչ չեն զինվորական  տոհմերը,որտեղ սերնդեսերունդ ընտրում են զինվորականի դժվար ծառայությունը։ «Այս տոնը ոչ միայն ռուսական պատմությանն է պատկանում, այլ մեր ընդհանուր տոնն է։ Մենք երախտիքի ու շնորհակալության զգացումով ենք դիմում Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, որոնք իրենց վրա են զգացել զինվորական ծառայության ամբողջ ծանրությունը՝ առանց իրենց խնայելու պաշտպանելով հայրենի հողի պատիվն ու ազատությունը»,- հավելել է Վոլինկինը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության...
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
ՀՀ խորհրդարանի նախագահ. Մենք ճանաչում ենք նաև Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը
Չեն կարծում, որ Հայաստանն անկախ պետություն է
Հայաստանի ՊԵԿ նախկին ղեկավար. ՌԴ նախագահ Պուտինի երդմնակալությունը փորձություն կլինի Փաշինյանի համար
Նրա կարծիքով, Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավերևում մութ ամպեր են կուտակվում․․․
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Ամենաշատ