News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայրենի հողի պաշտպանությունը բանակում ու նավատորմում միշտ էլ սրբազան պարտականությունէ համարվել։ Իսկ նրանք, ովքեր իրենց նվիրել են ծառայությանը, ում համար հայրենիքի ինքնիշխանության ապահովումն ու պաշտպանությունը դարձել են կյանքի իմաստ, միշտ էլ հատուկ հարգանք են վայելել թե Ռուսաստանում, թե Հայաստանում։ Այս մասին փետրվարի 22-ին հայտնել է պաշտպանության նախարար ՎԻգեն Սարգսյանը՝ ելույթ ունենալով Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը կազմակերպված հանդիսավոր ընդունելության ժամանակ՝ Հայրենիքի պաշտպանի օրվա նախօրեին։

Անդրադառնալով գալիք տոնին, նա նշել է, որ Հայաստանում այս օրը պետական տոն չէ, Ազգային բանակի օրը նշվում է հունվարի 28-ին: Այնուամենայնիվ, Հայաստանի բնակիչները ավանդաբար նշում են նաեւ փետրվարի 23-ը, շնորհավորում են տղամարդկանց եւ ծաղիկներ դնում ռազմական հուշակոթողներին: Խոսելով ռուս- հայկական ռազմական համագործակցության մասին՝ Սարգսյանը նշել է «Հայաստանի տարածքում է գտնվում ռուսական ռազմակայանը, որի անձնակազմը բազմիցս ապացուցել է իր բարեխիղճ վերաբերմունքը իր առջեւ դրված խնդիրների կատարմանը ու բարձր մարտունակությունը։ Մենք զորքերի համատեղ կիրառման օպերատիվ պլանավորում ենք իրականացնում՝ հանուն  ընդհանուր անվտանգության ապահովման, իսկ ռուսական ռազմական բազայի ՀՕՊ ու ավիացիայի ստորաբաժանումները՝ Հայաստանի ԶՈՒ հետ համատեղ հաջողության իրականացնում են մարտական հերթապահություն, լուծելով մեր օդային սահմանների անվտանգության ապահովման կարեւորագույն խնդիրներից մեկը։ Վստահ եմ, որ անվտանգության ապահովման ոլորտում մեր սերտ համագործակցությունն այսուհետ էլ ամուր ու արդյունավետ կլինի»։ Վիգեն Սարգսյանը նաեւ շնորհավորել է ռուս սահմանապահներին, որոնք ծառայություն են իրականացնում հայ- թուրքական սահմանին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Հայաստանի ԱԳՆ նախկին ղեկավարը տարակուսանք է հայտնել Ռուսաստանի վարքագծի կապակցությամբ
Մեր հարաբերությունները խորը ճգնաժամ են ապրում․․․
Պեսկով. Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է կայանալ «կարճաժամկետ հեռանկարում»
Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է տեղի ունենալ․․․
ԱՄՆ-ում կարծում են, որ ռուսական բազան ապագայում կարող է խոչընդոտել Հայաստանի հետ գործընթացներին
Նա վստահեցրեց, որ Հարավային Կովկասի ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը Արեւմուտքի համար ամենակարեւոր խնդիրը չէ...
Հայաստանը կխզի հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց ոչ անմիջապես. «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով` դեռևս չկան նախադրյալներ, որպեսզի Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, այս տարբերակը Հայաստանի ղեկավարության համար պահպանվում է որպես պահեստային տարբերակ...
Ինչո՞ւ Ռուսաստանը համաձայնեց խաղաղապահներին դուրս բերել Ղարաբաղից. «Stratfor»-ի վերլուծաբանի կարծիքը
Երկրորդ, ավելի կարևոր պատճառն է Ռուսաստանի համար՝ ցույց տալ, որ Հարավային Կովկասում նոր ռազմավարության շրջանակներում պատրաստ է հնարավորինս ցույց տալ...
Ամենաշատ