News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


TRAPPIST-1 աստղի մոտ հայտնաբերված յոթ մոլորակներից երեքը գտնվում են բնակելի գոտում ու կարող են ջուր ունենալ։ Նման հայտարարություն են արել ՆԱՍԱ-ի գիտնականները օնլայն մամուլի ասուլիսի ժամանակ, նշելով, որ դա Spitzer հեռադիտակի աշխատանքի 14 տարիների ընթացքում արված ամենամեծ հայտնագործությունն է։

«TRAPPIST-1 աստղը նույնքան փոքր է Երկրից, որքան գոլֆի գնդակը բասկետբոլի գնդակից»,- պարզաբանել են գիտնականները։ Այն մեր մոլորակից 40 լուսային տարվա հեռավորության վրա է գտնվում՝ Ջրհոսի համաստեղությունում։ Դեպի համակարգ լույսի արագությամբ թռչքը կարող է մոտ 39 տարի տեւել։ Մասնագետները նշում են, որ էկզոմոլորակներից մեկը ոչ միայն չափերով է նման Երկրին, այլեւ ջերմաստիճանով։

Գիտնականների խոսքով, իրենք կարողացել են որոշել մոլորակների զանգվածն ու չափսը, հիմա պետք է որոշեն խտությունը։ Ինչ վերաբերում է տարիքին, ապա ճշգրիտ տարիքը որոշելու հարցում ՆԱՍԱ-ի աստղագետների հնարավորությունները սահմանափակ են, բայց մոլորակային համակարգի մոտավոր տարիքը 1․5 մլրդ տարի է։ Գիտնականները մտադիր են ուսումնասիրել հայտնաբերված մոլորակների անցյալը։ Այդ մոլորակները առայժմ պարզապես տառերով են կոչվում ՝ а, b, c, d։ Գիտնականները հույս ունեն զգալի հաջողությունների հասնել հայտնաբերված մոլորակների հետազոտության գործում։

Հանդիպմանը ներկա էին ՆԱՍԱ-ի գիտական տնօրինության ղեկավար Թոմաս Ցուրբուխենը, Գիտական կենտրոնի ղեկավար Սպիտցեր Շոն Քերին, Բելգիայի Լյեժի համալսարանի աստղագետ Մայքլ Գիլոնը, Բալթիմորի տիեզերական հեռադիտակի օգնությամբ տիեզերքի հետազոտությունների ինստիուտի աստղագետ Նիկոլ Լյուիսը, աստղաֆիզիկոս, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Սարա Սիգերը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ