News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ցենտրիստ Ֆրանսուա Բայրուն հրաժարվել է իր թեկնածությունն առաջադրել Ֆրանսիայի նախագահի պաշտոնին ու անկախ թեկնածու Էմանուել Մաքրոնին առաջարկել է քաղաքական դաշինք կնքել։ Մաքրոնը Բայրուի առաջարկին միանգամից համաձայնել է, այն անվանելով «շրջադարձային իրադարձություն նախագահական մրցապայքարում», փոխանցում է RFI–ն։

Մի քանի ամիս շարունակ ցենտրիստական «Դեմոկրատական շարժում» կուսակցության առաջնորդ Ֆրանսուա Բայրուն պահպանում էր նախագահական մրցապայքարին մասնակցելու իր մտադրությունների վերաբերյալ ինտրիգը։ Ակնկալվում էր, որ փետրվարի 22-ին Բայրուն կարող է հայտարարել իր թեկնածությունն առաջադրելու մասին, սակայն նա նախընտրել է սատարել էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մաքրոնին։

65-ամյա Ֆրանսուա Բայրուն մասնակցել է նախորդ երեք նախագահական ընտրապայքարներին։ Անկախ թեկնածու ՄԱքրոնին աջակցելու մասին՝ Բայրուի որոշումը նշանակում է, որ ցենտրիստները հերթական անգամ առանձնանում են աջերից, որոնց հետ ավանդաբար մտերիմ են եղել։

Էմանուել Մաքրոնը ունի Ֆրանսիայի նախագահ դառնալու բոլոր հնարավորությունները; Ըստ փետրվարի 22-ին հրապարակված հարցման արդյունքների՝ ընտրությունների երկրորդ փուլում Մաքրոնը առաջ կանցնի իր գլխավոր մրցակիցներից՝ Մարին Լը Պենիից ու Ֆրանսուա Ֆիյոնից։

ՄԻնչդեռ առաջին փուլում առաջվա պես առաջատար է համարվում Ազգային ճակատի առաջնորդ Մարին Լը Պենը, որին պատրաստ է ձայն տալ ընտրողների 26 տոկոսը, Մաքրոնը երկրորդ տեղում է 22 տոկոսով։ Իսկ Ֆիյոնի օգտին կքվեարկի 21 տոկոսը։

Նախագահական ընտրությունները Ֆրանսիայում կանցնեն 2017-ի ապրիլի 23-ին ու մայիսի 7-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ