News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հարավային Սուդանում, Սոմալիում, Եմենում ու Նիգերիայում ավելի քան 20 մլն մարդ է տառապում թերսնումից։ Այս մասին Նյու Յորքւոմ ՄԱԿ-ի շտաբ բնակարանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։

Նա հիշեցրել է, որ Հարավային Սուդանի որոշ շրջաններում պարենամթերային իրավիճակն արդեն պաշտոնապես կոչվել է սով։ Նա շեշտել է, որ եթե համաշխարհային համայնքը միջոցառումներ չձեռնարկի, սովը կարող է տարածվել նաեւ այլ երկրների վրա։ «Այն ինչ մենք հիմա տեսնում ենք ՝ողբերգություն է։ Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի սա աղետի չվերածվի։ Դա կարելի է կանխել, եթե միջազգային համայնքը վճռական գործողությունների անցնի։ Եկեք չմոռանանք, որ այս իրավիճակը հրեշավոր է։ Միլիոնավոր մարդիկ են մահամերձ»,- ասել է Գուտերեշը, փոխանցում է ՄԱԿ-ի ռադիոն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ