News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Մանկական աթոռին նստած ճաշող պոնիի տեսանյութը համացանցի օգտատերերի շրջանում բուռն վիճաբանություններ է առաջացրել: Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ տեսանյութում փոքրիկ ձիուկը հանգիստ նստած է մանկական աթոռին եւ ստեպղին է ուտում:

Mirror-ի փոխանցմամբ՝ համացանցի օգտատերերը երկու ճամբարի են բաժանվել. ոմանք նկարահանումը հիասքանչ են կոչել, մյուսներն էլ հոլովակի հեղինակին մեղադրեն են կենդանիների հետ դաժան վերաբերմունքի համար՝ հայտարարելով, որ նստած ձեւը կարող է վնասել կենդանու ողնաշարը:

Տեսանյութը հրապարակվել է Instagram-ում եւ մեկ շաբաթվա ընթացքում ավելի քան 300 հազար դիտում ունեցել: Այն նկարահանվել է ճապոնական Սակու քաղաքի Suetoshi ֆերմայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ