News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արդյոք Տիեզերքում մենա՞կ ենք հարցի պատասխանը կարող է գտնվել 10-20 տարվա ընթացքում՝ բնակելի գոտում 7 մոլորակների աննախադեպ հայտնագործումը կարող է հանելուկի լուծման ճանապարհին վիթխարի քայլ լինել: Այս մասին NASA-ի գիտական տնօրինության ղեկավար Թոմաս Ցուրբուխենը հայտարարել է փետրվարի 22-ին հրավիրված արտահերթ մամուլի ասուլիսի ժամանակ:

Աստղագետները առնվազն 7 մոլորակ են հայտնաբերել, որոնց չափերը Երկրի չափերի նման են: Դրանք պտտվում են սառը գաճաճ աստղ TRAPPIST-1-ի շուրջը: Դրանց եւ Երկրի միջեւ հեռավորությունը կազմում է 39 լուսատարի: Թագավորական աստղագետ սըր Մարթին Ռիսը կարծում է, որ նոր աշխարհների հայտնագործումը միայն սկիզբն է: Այս սենսացիան կարող է կյանքի համար բարենպաստ բնակելի միջավայրի եւ վայրերի հայտնաբերման գլուխկոտրուկի կարեւոր մասը լինել:

Հայտնաբերված մոլորակներից 6-ը գտնվում են չափավոր կլիմայի գոտում, որտեղ ջերմաստիճանը Ցելսիուսի 0-ից 100 աստիճանի միջակայքում է: Դրանցից առնվազն 3-ում ջուր կա: Մեզ հայտնի աստղային համակարգերից ոչ մեկն իր չափերով այդքան համադրելի չէ Երկրի չափերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ