News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ բնապահպանության,  ֆինանսների, տարածքային կառավարման եւ զարգացման,  մշակույթի,  տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունների եւ ՀՀ բնապահպանության նախարարության բնության պետական թանգարանի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեում:

Հանդիպմանը քննարկվել են Համաշխարհային բանկի «Տեղական տնտեսության եւ ենթակառուցվածքների զարգացում» վարկային ծրագրի շրջանակներում՝ զբոսաշրջության երթուղիները տեղեկատվական նշաններով ապահովելու հետ կապված հարցեր:

Ներկայացվել է զբոսաշրջային-տեղեկատվական նշանների տեղադրման եւ տեղեկատվական համակարգի ապահովման հայեցակարգի նախնական տարբերակը, ինչը  կնպաստի զբոսաշրջության զարգացմանը՝ զբոսաշրջային արժեք ներկայացնող վայրերի, բնության հատուկ պահպանվող տարածքների (արգելոցներ, ազգային պարկեր, արգելավայրեր եւ բնութան հուշարձաններ) վերաբերյալ տեղի բնակչության եւ այցելուների իրազեկվածության բարձրացմանը:

Զբոսաշրջային ցուցանակները եւ նշանները կարեւոր բաղադրիչ են այցելուների համար հաճելի եւ հյուրընկալ միջավայր ապահովելու համար: Զբոսաշրջային-տեղեկատու ցուցանակներն ուղղության ցուցիչ-նշաններ են, որոնք այլ նշաններից տարբերվում են նրանով, որ գրվում են սպիտակ տառերով շագանակագույն հիմնագույնի վրա, եւ կարող են պատկերանշաններ պարունակել այն տեղանվան վերաբերյալ, որի մասին տեղեկություն է ներկայացվում:

Զբոսաշրջային-տեղեկատու նշանների գույնը եւ ոճը նույնականացվում է զբոսաշրջային ոլորտի հետ, եւ դրանք հեշտությամբ ճանաչելի դարձնում ճանապարհորդների համար:

Վերոնշյալ գերատեսչությունների համատեղ ջանքերով կամփոփվեն զբոսաշրջային-տեղեկատվական ցուցանակների ուղեցույցների ստեղծման աշխատանքները եւ տեղեկատվական նշանները կտեղադրվեն Հայաստանի ողջ տարածքում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Այս տարվա փետրվարին ՀՀ է այցելել 127 հազար զբոսաշրջիկ. 2023-ին դա եղել է 130 հազար
2023 թ․ փետրվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (14%) և Իրանից (7%)...
Ամենաշատ