News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի առաջին փոխնախագահի պաշտոնում կնոջը՝ Մեհրիբան Ալիեւին նշանակելու մասին Իլհամ Ալիեւի որոշումը ողջունելով՝ Ղազախստանի մահմեդականների միությունն եւ Կենտրոնական Ասիայում մարդու իրավունքների մահմեդական հանձնաժողովն ադրբեջանցի մահմեդականների աջակցությամբ առաջարկել են պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակել նախագահի զոքանչին:

Ըստ Rezonans. Kz-ի՝ պատմությունը ցույց է տալիս, որ հենց զոքանչը կկարողանա ապահովել ոչ միայն պետության սահմանների հուսալի պահպանությունը, այլեւ պետության ղեկավարի անձնական ապահովությունը:

Կազմակերպությունների ղեկավարությունը կարծում է, որ պետական բարձրագույն պաշտոններում մերձավոր ազգականներին նշանակելը պաշտոնյաների միջեւ լավ փոխըմբռնում եւ արդյունավետ կառավարում կապահովի:

Բացի այդ, փորձելով Ադրբեջանի նախագահին օգնել հուսալի կադրերի ընտրության հարցում, Ղազախստանի մահմեդականները պատրաստակամություն են հայտնել նրան երեք նոր կին նվիրել, որոնց նա կարող է պետության մեջ պատասխանատու պաշտոններ վստահել:

«Որպես իսկական մահմեդական՝ դուք չորս կին ունենալու լիարժեք իրավունք ունեք»,- հայտարարել են կազմակերպությունների ղեկավարները եւ այդ ամուսնություններն օրհնելու ցանկություն հայտնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ