News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Եվրախորհրդարանը պետք է խստորեն արձագանքի Ադրբեջանի իշխանությունների ոտնձգություններին: Այս մասին հայտարարեց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Բաքվի վերջին նախաձեռնությանը, որի համաձայն՝ Արցախ այցելած Եվրախորհրդարանի երեք պատգամավորների նկատմամբ, իբր, հետախուզում է հայտարարվել Ինտերպոլի միջոցով:

Բաբայանն ընդգծեց, որ Ալեքսանդր Լապշինի հետ կապված պատմությունի հետո կտրուկ ավելացել է Լեռնային Ղարաբաղ այցելելու ցանկություն ունեցողների թիվը: «Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին աննախադեպ թվով միջազգային դիտորդներ են մասնակցել՝ Բոլիվիայից մինչեւ Ճապոնիա եւ Պակիստան»,- նշեց Դավիթ Բաբայանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանում տիրող աննորմալ իրավիճակն ինչ-որ առումով միջազգային հանրության պասիվ դիրքորոշման հետեւանք է: «Իլհամ Ալիեւը մերձավոր ազգականներին պաշտոնների նշանակելու մասին սեփական երկրի օրենքները խախտելով՝ իր կնոջը երկրի առաջին փոխնախագահ նշանակեց: Լապշինի ձերբակալությունից հետո մենք ականատես եղանք եվրոպական կառույցների, այդ թվում՝ Եվրախորհրդարանի արձագանքի բացակայությանը»,- հիշեցրեց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարը:

«Ադրբեջանն ահաբեկչական պետություն է: Համաձայնեք, որ ծիծաղելի կլիներ լսել, որ ԻԼԻՊ-ն ինչ-որ մեկի նկատմամբ Ինտերպոլի միջոցով հետախուզում է հայտարարել: Փաստորեն Ինտերպոլը, եթե իսկապես այդ կազմակերպության միջոցով հետախուզում են Եվրախորհրդարանի պատգամավորներին, թույլ է տալիս իրեն ներքաշել կեղտոտ քաղաքական գործընթացների մեջ»,- ընդգծեց նա:

Այս համատեքստում Բաբայանը հիշեցրեց, որ պատգամավորներն անձեռնմխելիություն ունեն, եվրոպական արժեքների կրողներ են եւ ոչ մի դատապարտելի բան չեն արել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ