News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Վաղուց արդեն Ադրբեջանի իշխանություններն ամեն ինչ զավեշտի են վերածում՝ թե՛ միջազգային իրավունքը, թե՛ իրենց նույնիսկ ներքին կյանքը: Այս մասին, այսօր՝ փետրվարի  23-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով Եվրախորհրդարանի պատգամավորներ Ֆրանկ Էնգելի, Յարոմիր Շտետինայի եւ Էլենի Թեոխարուսի նկատմամբ Ադրբեջանի կողմից միջազգային հետախուզում հայտարարելուն:

«Դա ուղղակի զավեշտ է, եւ բնականաբար որեւէ ձեւով չի կարող ազդել դեպի Արցախ այցելությունների վրա», - ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի գլխավոր դատախազությունը, հաղորդել էին, որ Ինտերպոլի միջոցով, իբր, Եվրախորհրդարանի պատգամավորներ Ֆրանկ Էնգելը, Յարոմիր Շտետինան եւ Էլենի Թեոխարուսը հետախուզվում են՝ Սահմանադրության հանրաքվեի ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Լեռնային Ղարաբաղ այցելելու համար:

Ի դեպ, ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության ղեկավար Աշոտ Ահարոնյանը NEWS.am-ի թղթակցին ասաց, որ ներկայում Ինտերպոլում նման տվյալներով անձինք հետախուզման մեջ չեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ