ԵԱՀԿ-ը ջանքեր է ներդնում Ուկրաինայի, Մերձդնեստրի, Վրաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունները կարգավորման համար: Այս մասին ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է Ավստրիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ-ի նախագահ Սեբաստիան Քուրցը:
Նրա խոսքով՝ ԵԱՀԿ-ը մտադիր է Ուկրաինայում իր Հատուկ մոնիտորինգային առաքելության կազմում դիտորդների թիվն ավելացնել, ամրապնդել նրա տեխնիկական պոտենցիալը եւ ավելացնել շփման գծի երկայնքով պարեկության ժամերը:
Նա նշել է, որ վերջին օրերին Ուկրաինայի արեւելքում նկատվող բռնության մակարդակը բացարձակապես անընդունելի է: Նախարարը բոլոր կողմերին կոչ է արել կատարել Մինսկի համաձայնագրերը եւ ամբողջովին պահպանել հրադադարի ռեժիմը:
Նախարարը հավելել է, որ դասական հակամարտություններից բացի, ԵԱՀԿ-ը ստիպված է գործ ունենալ նաեւ արմատականացման եւ ահաբեկչության հետ, որոնք սպառնում են Եվրոպայում խաղաղությանը եւ անվտանգությանը: Նա կոչ է արել ամրապնդել միջազգային ահաբեկչության դեմ պայքարում միջազգային համագործակցությունը: