News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Պոլսո փոխպատրիարք արքեպիսկոպոս Արամ Աթեշյանն այս գիշեր ժամանել է Հայաստան: Էջմիածնում է նաեւ Պոլսո պատրիարքարանի հոգեւոր խորհրդի առաջնորդ, եպիսկոպոս Սահակ Մաշալյանը: Նրանք այստեղ են Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրավերով (ֆոտոռեպորտաժ):

Վաղ առավոտյան նրանք մասնակցել են Սուրբ Վարդանանց տոնին նվիրված պատարագին: Պատարագից հետո NEWS.am-ի թղթակիցն Արամ արքեպիսկոպոս Աթեշյանից հետաքրքրվել` արդյոք առաջադրվելու է պատրիարքի ընտրություններում եւ որն է այցի նպատակը: Նա երկու հարցերն էլ անպատասխան թողեց:

Այսօր ավելի ուշ սպասվում է կաթողիկոսի փակ հանդիպումը արքեպիսկոպոս Աթեշյանի եւ եպիսկոպոս Մաշալյանի հետ: Ըստ տարածված տեղեկությունների, կաթողիկոսը նրանց հրավիրել է Հայաստան` Պոլսո պատրիարքի ընտրությունների պատճառով ստեղծված ճգնաժամը կարգավորելու համար:

Նշենք, որ Էջմիածնից վերադառնալուց հետո Պոլսո հայոց պատրիարքարի գլխավորությամբ հանձնաժողով է կազմվելու, որը պատրիարքի ընտրությունների համար նախատեսված դիմումը Ստամբուլի նահանգապետի միջնորդությամբ փոխանցելու են իշխանություններին:

Հիշեցնենք, որ օրեր առաջ եպիսկոպոս Մաշալյանը հրաժարական հայտնելու մասին գրավոր հայտարարություն էր տարածել՝ շեշտելով, որ այդ քայլին գնացել է Պոլսո հայոց պատրիարքական տեղապահ արք․ Արամ Աթեշյանի պահվածքի պատճառով, քանի որ վերջինս ամեն կերպ խոչընդոտում է պատրիարքի ընտրություններ անցկացնելը։

Այնուհետ հանդիպում են անցկացրել Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն, Մելքոն Քարաքոսեն, Վազգեն Բարընը, փոխպատրիարք արք․ Արամ Աթեշյանն ու եպիսկոպոս Սահակ Մաշալյանը։ Հանդիպման վերջում արձանագրություն են ստորագրել։

«Մինչ ընտրությունները արք․ Արամ սրբազանը շարունակելու է լինել փոխպատրիարք։  Ընտրության օրը ենթադրաբար կլինի մայիսի 28-ին»-նշվել էր արձանագրության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եթե այսօր Ոսկեպարի եկեղեցին ընկել է խոշորացույցի տակ, դա Փաշինյանի մեղքն է, ոչ մեր թե մեր Stand-up-ն է. Աջապահյան
Ոսկեպարի եկեղեցին կդառնա անմատչելի…
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Տավուշում սահմանամերձ տարածքներ զիջելու շուրջ ապրիլի 9-ի եպիսկոպոսաց հայտարարությունը անհամարժեք բուռն արձագանքի արժանացավ իշխող...
Գարեգին Բ-ն նոր նշանակումներ է արել. նա նոր հանձնակատար ունի
Հոգեշնորհ Տ․ Գրիգոր աբեղա Մինասյանը նշանակվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանձնակատար...
Ամստերդամի հայկական եկեղեցում նոր եկեղեցական զանգ է հայտնվել՝ Ուկրաինայի հայերի միության նվերը
Արարողությանը ներկա էին Ուկրաինայի հայերի միության բարձրաստիճան ներկայացուցիչներ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին եւ գնահատել նրա ջանքերը
Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունը հայտնեց առկա լարվածության...
«Փաստ». Ինչո՞ւ են հարձակվել Հայ առաքելական եկեղեցու վրա
Մեր եկեղեցու վրա ՔՊ-ի այս հարձակման «ինֆորմացիոն» առիթը Տավուշի մարզից տարածքներ հանձնելու...
Ամենաշատ