News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Առաջիկա խորհրդարանական ընտրությունները Հայաստանի իշխանությունների համար լուրջ մարտահրավեր է: Այս մասին, այսօր՝ փետրվարի 23-ին, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ հանդիպման ժամանակ նշել է ԵԽԽՎ դիտորդական առաքելություն իրականացնող պատվիրակության ղեկավար Լիլիան Մորի-Պասքիեն:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ԵԽԽՎ-ի դիտորդական առաքելություն իրականացնող պատվիրակությունը Հայաստան են այցելել առաջիկայում կայանալիք խորհրդարանական ընտրության նախընտրական փուլի դիտարկման առաքելությամբ:

Ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում` խորհրդարանի ղեկավարը կարեւորել է նրանց այցը՝ ապրիլի 2-ինՀայաստանում կայանալիք կարեւոր իրադարձության նախաշեմին: Գալուստ Սահակյանը վստահեցրել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունը կլինի ազատ, արդար, թափանցիկ եւ կհամապատասխանի ժողովրդավարության չափանիշներին: Ազգային ժողովի նախագահը կարեւորել է ընտրության ընթացքի վերաբերյալ դիտորդական առաքելությունների կողմից տրվելիք ճշգրիտ գնահատականները:

Անդրադառնալով Հայաստանում անցկացված սահմանադրական բարեփոխումներին` Գալուստ Սահակյանը նշել է, որ 1995 թվականից ի վեր օրենսդրական փոփոխություններ կատարելիս ՀՀ իշխանությունները մշտապես համագործակցել են ԵԽԽՎ-ի հետ: Խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է նաեւ Ընտրական օրենսգրքի քննարկմանն ու ընդունմանը` նշելով, որ այն լայնորեն քննարկվել է 4+4+4 ձեւաչափով, որի աշխատանքներին հավասարության սկզբունքով մասնակցել են իշխանության, ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները:

ԵԽԽՎ դիտորդական առաքելություն իրականացնող պատվիրակության ղեկավար Լիլիան Մորի-Պասքիեն, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ այս օրերին տեղի ունեցած հանդիպումների ընթացքում արդեն իսկ անհրաժեշտ տեղեկություններ են ստացել առաջիկայում կայանալիք ընտրության վերաբերյալ: Լիլիան Մորի-Պասքիեի խոսքով՝ առաջիկա ընտրությունը ՀՀ իշխանությունների համար լուրջ մարտահրավեր է՝ բարձրացնելու ընտրական գործընթացներիի նկատմամբ բնակչության վստահությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են այլ հարցեր եւս:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը. ԵԽ-ն բարձր է գնահատել ԱՆ-ի հետ գործակցությունը
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն...
Ադրբեջանի վերադարձի հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում. հետաքրքիր է,՝ ովքե՞ր են դա տարածում. Վլադիմիր Վարդանյան
Ես չեմ բացառում հետագայում որեւէ քննարկում: Պետք է չմոռանանք, որ ԵԽԽՎ ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր...
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
ԵԽԽՎ-ի՝ հունվարի 24-ի որոշմամբ՝ Ադրբեջանի պատվիրակությունը մեկ տարով...
Ամենաշատ