Վիրավոր կամ հաշվանդամություն ձեռքբերած զինծառայողներին աշխատավարձերից 1000 դրամ փոխանցելու մասին օրենքը, որն արդեն ուժի մեջ է, Վիգեն Սարգսյանի համոզմամբ, կարևոր խնդիրներ է լուծում: Այսօր՝ փետրվարի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆախարար Վիգեն Սարգսյանը՝ նշելով, որ «1000 դրամների» օրենքը աշխատում է: 

Բացի այդ, նախարարը նշել է, որ այն զինհաշմանդամները, որոնց բուժումն անհնար է իրականացնել Հայաստանում, իրենց բուժումը կշարունակեն արտերկրում:

«Զինհաշմանդամի համար պետությունը ստեղծել է բազմաթիվ ծրագրեր, հնարավորություններ: Այսօր էլ առողջապահությունը անվճար է, իսկ այն մասը, որը չի ծածկվում պետական պատվերով, գտնում ենք անհրաժեշտ միջոցներ, որպեսզի կարողանանք վերականգնողական միջոցառումներ իրականացնել: Նաեւ մեր կառավարության քաղաքականությունն է, երբ Հայաստանում այդ խնդիրներն անհնար է լուծել, արտերկրում բուժելու միջոցներ հատկացնելն: Այդ ծրագիրը շարունակվելու է»,-ասել է նա: