News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Norwegian Air Shuttle նորվեգական ավիաընկերությունը ներկայացրել է նոր սակագին՝ հուլիսի կեսերից սկսած՝ տրանսատլանտյան չվերթները կառաջարկվեն 65 դոլարով մեկ ուղղությամբ։

Այդ գնով հնարավոր կլինի Բելֆասթից ու էդինբուրգից Նյու Յորք ու Բոսթոն թռչել, հայտնում է Reuters.ը։

Ընդ որում 65 դոլարը նման չվերթի ամենաէժան տոմսի գինն է։ Իսկ սովորական տոմսը կարժենա 99 դոլար։

Հիմա Դուբլինից Նյու Յորք չվերթի տոմսի գինը 655-ից 2755 դոլար է։

 Ընկերությունը սակայն այդպես էլ չի բացատրել թե ինչի հաշվին է նվազեցնում տոմսերի գները։

ԱՄՆ-ում Norwegian Air Shuttle–ի աշխատանքն արդեն մի քանի տարի է առաջացնում է ամերիկյան ընկերությունների դժգոհությունը, որոնք նորվեգացիներին մեղադրում են դեմփինգի մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ