News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Google-ի եւ Uber-ի հետ կապված ընկերությունները կարող են դատարանում հանդիպել՝ անվարորդ մեքենայի տեխնոլոգիան հափշտակելու մեղադրանքների պատճառով: Այս մասին հաղորդում է BBC-ին:

Google-ի հետ կապված Waymo ընկերությունը Սան Ֆրանցիսկոյի դատարան հայց է ներկայացրել Uber-ի դուստր ձեռնարկություն Otto-ի դեմ:

Waymo-ն Otto-ին մեղադրում է գաղտնի փաստաթղթեր եւ մշակումներ պարունակող 14 հազար նյութ գողանալու մեջ: Խոսքը, մասնավորապես, անվարորդ մեքենայի սենսորային համակարգի մասին է:

Հայցվորի վարկածով՝ տվյալները հափշտակել է Էնթոնի Լեւանդովսկին, որը Google-ում անվարորդ մեքենայի նախագծի ղեկավարներից էր, իսկ հետո դարձել է Otto ընկերության համահիմնադիրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ