Մոսկվայում հիվանդանոց է տեղափոխվել դերասան Ալեքսեյ Բատալովը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով նրա կնոջը՝ Գիտանա Լեոնտենկոյին:
«Նա հիվանդանոցում է, բայց արդեն լավ է զգում, ես հույս ունեմ, որ շուտով նա տանը կլինի»,- ասել է նա: Չի հաղորդվում, սակայն, թե ինչ պատճառով է Բատալովը հիվանդանոցում հայտնվել:
88-ամյա դերասանի կինը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ նրա հետ «սարսափելի ոչինչ տեղի չի ունեցել»: