News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Ընթերցողներից մեկը, ներկայանալով իր անուն-ազգանունով, ինձ պատմել է, որ ծրագրավորող է, նյութապես ապահովված է, իշխանություններից ոչ մի կախում չունի, բնականաբար, ընտրակաշառքի չի սպասում, բայց եթե գնա ընտրությունների, քվեարկելու է… ՀՀԿ-ի օգտին:

Չնայած դիրքորոշումն ինձ համար արտառոց էր, բայց՝ նաեւ հետաքրքիր, եւ ես կցանկանայի շարունակել զրույցն այդ մարդու հետ: Բայց չարեցի դա, որովհետեւ դա ընդհանուր մեկնաբանությունների բաժին էր, որտեղ պարտադիր կան «մեղադրական թեքումով» ոչ ադեկվատ մարդկանց մեկնաբանություններ, եւ «առանձնացնել» մեր երկխոսությունն այդ տեղեկատվական աղմուկից հնարավոր չէ՝ դա կնշանակեր ժամանակ կորցնել նաեւ ոչ ադեկվատ մեկնաբանությունների վրա:

Նախընտրական բանավեճն ինչ-որ չափով այդ իրավիճակին նման է: Քանի որ «մեկնաբանություններ են գրում» առնվազն 9 ուժերի ներկայացուցիչներ, երբ որեւէ մի տեղ ծլում է հետաքրքիր միտք, եւ դու փորձում ես այն տարանջատել օդի անիմաստ տատանումներից, այդ պահին հնչում են մի քանի տասնյակ մեկնաբանություններ, եւ դու արդեն մոռանում ես, թե ինչի մասին էր խոսքը:

Եվ դա մեր պարագայում բնական է, որովհետեւ քարոզչության թիրախը ոչ թե քիչ թե շատ կայացած մարդիկ են, որոնք կորցնելու բան ունեն, եւ որոնք առաջնորդվում են իրենց ձեւակերպված, գիտակցված շահերով, այլ ընչազուրկ եւ իրավազուրկ մարդիկ` մեր բնակչության ճնշող մեծամասնությունը, որը մի կողմից՝ ոչ մեկին չի հավատում եւ մյուս կողմից՝ սպասում է ինչ-որ հրաշքների (պարադոքս է): Այս պարագայում «շահում է» նա, ով ավելի բարձր կգոռա, որ երկիրը կործանվում է, եւ եթե այս անգամ էլ իշխանությունը վերարտադրվի, ապա վերջ՝ Հայաստանը կվերանա, հայ ազգը կկորչի եւ այլն: Դա ասվել է 1995 թվականի ընտրություններից առաջ եւ ասվելու է 2022, 2027, 2033 թվականներին:

Եվս մի պարադոքս այն է, որ նման մտքերը չնայած մեծ ժողովրդականություն են վայելում, բայց մյուս կողմից՝ մարդկանց մեջ է՛լ ավելի խորը հուսահատություն են առաջացնում:

Տեղեկատվական աղմուկի եւ ցանկացած գաղափարի «թրոլինգի» հեղինակները, հավանաբար, չեն ուզում, որ մարդիկ հուսահատվեն: Հակառակը՝ ուզում են ոգեւորել, հուսավառել զանգվածներին, որպեսզի նրանք քվեարկեն իրենց կուսակցությունների օգտին եւ հետո դուրս գան փողոց՝ բողոքելու կեղծված ընտրությունների դեմ: Բայց երբ դուք օգտագործում եք «կործանում», «անդունդ», «գահավիժում» բանալի բառերը, անկախ մնացած բովանդակությունից՝ դրանք մտնում են մարդկանց ենթագիտակցության մեջ, եւ գլխավոր գաղափարը, որն այդ դեպքում ծնվում է, «փախչելն» է՝ այդ բառի լայն իմաստով. խոսքը ոչ միայն արտագաղթելու, այլեւ ներքին փախուստի մասին է:

Տեղեկատվական աղմուկին դիմանալու համար մեծ համառություն եւ հետեւողականություն է պետք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ