News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆիլիպիններում կալանավորվել է երկրի նախագահի կատաղի քննադատ սենատոր Լեյլա դե Լիման: Նրան մեղադրում են թնրավաճառներից կաշառք ստանալու մեջ, հայտնում է Reuters-ը: Նրանից զատ, կալանավորվել են նրա վարորդը, թիկնապահը եւ բանտերից մեկի նախկին աշխատակիցը:

«Ճշմարտությունը կբացահայտվի, եւ ես արդարության կհասնեմ: Ես անմեղ եմ»,- կալանավորվելուց առաջ ասել է սենատորը: Նրա խոսքով՝ իրեն առաջադրված մեղադրանքները հաշվեհարդար են՝ կապված անցյալ տարի Սենատում իր նախաձեռնած արտադատական սպանությունների հետաքննության հետ, որոնք կատարվել են թմրանյութերի դեմ պաքարի արշավի ընթացքում: «Բոլոր մեղադրանքները կեղծ են: Նրանք ինձ չեն ստիպի լռել»,- ասել է նա:

Նախկինում դե Լիման երկրի նախագահ Ռոդրիգո Դուտերտեին «խելագար եւ սերիական մարդասպան» է անվանել եւ կառավարությանը կոչ արել նրան իր պարտականությունների կատարման համար ոչ պիտանի ճանաչել, քանի որ նա «հանցավոր մտածողություն» ունի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ