News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արեւելյան Լիբիայի ինքնահռչակ կառավարությունը 18-45 տարեկան քաղաքացիներին արգելել է առանց իշխանությունների թույլտվության հեռանալ շրջանից: Ինքնավար մարզի կառավարությունը նոր միջոցառումը բացատրում է այն հանգամանքով, որ հեռացողներից շատերը հետագայում ծայրահեղական խմբավորումների են անդամագրվում: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Արեւելյան Լիբիան ինքնավար մարզային կառավարության կողմից ղեկավարվում է 2013 թվականից: Երկրի արեւմտյան հատվածն այլ վարչակազմի վերահսկողության ներքո է: Կառավարությունները չեն ճանաչում միմյանց, իսկ երկրի տարածքի մեծ մասը փաստացի ապստամբական խմբերի հսկողության ներքո է:

Մի քանի օր առաջ արեւելյան շրջանի վարչակազմն արգելել էր նաեւ կանանց ելքը՝ բացատրելով, որ կանայք հաճախ շփվում են արտասահմանյան հետախուզության հետ, բայց հրամանագրի գործողությունը շուտով դադարեցվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ